Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ն եւ Ուկրաինան համաձայնության են եկել ՌԴ-ի կողմից առաջադրված 6 կետից առաջին կետերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է քուրքական Hurriyet պարբերականի խմբագիր Ահմեդ Հաքանը: Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ Ահմեդ Հաքանը զրուցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
«Կարեւոր թեմաներում երկու կողմերի դիրքորոշումներում համաձայնություններ կան։ Սակայն որոշ կետեր պետք է երկրի ղեկավարների կողմից համաձայնություն տրվեն։ Եթե կողմերը ներկայիս իրենց դիրքորոշումներից հետքայլ չանեն, ապա զինադադարի համար հույսեր ունենք»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ եթե կողմերը համաձայնության գան, հնարավոր է նաեւ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Թուրքիայի ԱԳ նախարարի նշած 6 կետերն ավելի վաղ գաղտնազերծել էր Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Դրանք են՝ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ դառնում անկողմնակալ, զինաթափվում է եւ փոխադարձ անվտանգության երաշխիքներ ստանում, Ուկրաինան հրաժարվում է նացիզմից, Ուկրաինայում հանվում են ռուսերեն լեզվի օգտագործման սահմանափակումները, Ուկրաինան ճանաչում է Դոնբասի եւ Ղրիմի կարգավիճակը։
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ