Խարկով քաղաքի մոտակայքում գտնվող Իզյում քաղաքում ռուս զինվորականները գերեւարել են «ուկրաինացի ազգայնականների» մի քանի ղեկավարների, ինչպես նաեւ կարեւոր փաստաթղթեր են վերցրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Այդ օպերացիայի ընթացքում ռուսական ուժերին հաջողվել է նաեւ մեծացնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը:
Ռուս հատուկջոկատայիններին հաջողվել է նաեւ գետի վրայով ժամանակավոր շարժական կամուրջ անցկացնել:
Գործակալության փոխանցմամբ, ռուս զինվորականները ուկրաինական Խերսոն քաղաքում էլ պարենային փաթեթներ են բաժանում, որտեղ ներառված են ձավարեղեն, մակարոնեղեն, շաքար, պահածոներ, կարտոֆիլ եւ մրգեր:
ՌԴ պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ քաղաքում խանութները եւ շուկաներն աշխատում են, սակայն, սննդամթերքի սղության պատճառով, ձեռնարկատերերը գներն են բարձրացնում: Բացի այդ, քաղաքի բնակիչների մեծ մասն ի վիճակի էլ չէ սննդամթերք գնել, քանի որ գործարարները եւ կառավարությունը դադարեցրել են աշխատավարձերի եւ նպաստների վճարումը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Ուկրաինայի տարածքում փետրվարի 24-ից ՌԴ-ի սկսած ռազմական գործողությունները շարունակվում են: ՌԴ-ն դա որակում է հատուկ ռազմական գործողություն, Ուկրաինան համարում է՝ ներխուժում:
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ