Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրդ մաքրեք ձեր բակի, մայթի ձյունը. անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում. Դավիթ Սարգսյան

Մարտ 20,2022 13:50

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայրենակիցներ, անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում Ստեփանակերտի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Արդեն երկրորդ օրն է՝ մեր համայնքային ընկերությունների հետ անում ենք հնարավորը ձնամաքրումը ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Պահի լրջությունը գիտակցելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական կազմակերպությունները: Բայց բնությունն այս անգամ անզիջում է և, ըստ հիդրոօդերևութաբանների, առաջիկա օրերին տեղումները շարունակվելու են: Ուստի իմ այս կոչը ընդունեք նաև որպես հորդոր, խնդրանք, համագործակցության առաջարկ՝ յուրաքանչյուրդ մաքրեք ձեր բակի, մայթի ձյունը:

Դիմում եմ բոլոր հասարակական, երիտասարդական կազմակերպություններին, մեր քաղաքն իրապես սիրող, սրտացավ քաղաքացիներին, միացե՛ք մեզ:

Մտածեք, որ այդ ամենն անում եք ձեր երեխաների, մայրերի, անօգնական ծերերի անվտանգության համար: Ցուցաբերեք առավելագույն քաղաքացիական պատասխանատվություն և կանգնեք քաղաքային իշխանությունների կողքին:

Ուս-ուսի պայքարենք մայթերին գոյացող ձնե կույտերի դեմ, որովհետև ճանապարհի այդ նեղ հատվածներում մեր ունեցած տեխնիկական միավորներն անզոր են…

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր շինարարներին ու համայնքային ընկերությունների աշխատակիցներին իրենց կողմից գործադրվող ջանքերի համար: Նաև խնդրում եմ մեր քաղաքացիներին, բազմահարկ շենքերի կողքով անցնելիս, զգուշանալ տանիքներից թափվող ձյան հաստ շերտերից: Անե՛նք հնարավորը, որպեսզի պատվով հաղթահարենք առկա մարտահրավերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031