Shamshyan.com. Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վիգեն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևավ-Ծաղկունք- Զովաբեր ավտոճանապարհի 4.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին:
Վթարի հետևանքով Վ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: