Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կանաչ աղցան: Թարխունով թարմացնող աղցան եւ տաք աղցան բոկ չոյով (տեսանյութ)

Մարտ 20,2022 15:12

Քանի դեռ պահքի շրջանն է, շարունակենք ներկայացնել բուսական հիմքով բաղադրատոմսեր:

Թարմացնող թարխունով աղցանը վստահաբար շատ կհավանեք, իսկ բոկ չոյը կամ պակ չոյը, որը համեմատաբար նոր բույս է հայաստանյան շուկայում, այնքան օգտակար է, որ պետք է հաճախ օգտագործել սննդի մեջ: Մեր սուպերմարկետներում արդեն կա չինական կաղամբի այս տեսակը, սակայն շատերը չգիտեն ինչպես օգտագործել: Տաք աղցանը, որ կառաջարկեմ բոկ չոյով, նույնպես շատ համեղ է: Ի դեպ, այդ նույն աղցանը նույն ձեւով կարող եք պատրաստել փոխարինելով բոկ չոյը մեզ ավելի քաջածանոթ սպանախով, բազուկի տերեւներով կամ արդեն ավանդական թվացող չինական կաղամբով:

Թարխունով աղցան

Անհրաժեշտ մթերքները

Թարխուն-3 կապ

Ընկույզ- 1 բաժակ (կարող եք վերցնել ավելի քիչ, կարող եք փոխարինել արեւածաղիկի կամ դդումի մաքրած սերմերով)

Նուռ-1 հատ

Ձիթապտղի յուղ-4 ճաշի գդալ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Թարխունը լավ լվանալ, չորացնել: Տերեւները առանձնացնել ցողուններից: Նուռի մեծ մասը մաքրել, մի կտորը ճզմել, հյութը հանել: Թարխունի տերեւների վրա լցնել կտրատած ընկույցը, նռան հատիկները: Նռան հյութի վրա լցնել աղը, պղպեղները, բուսական յուղը: Եթե ունեք նռան օշարակ, կարող եք մեկ ճաշի գդալ էլ նռան օշարակ ավելացնել: Ստացված թանձրուկը լավ խառնել, լցնել աղցանի վրա եւ մատուցել:

Բոկ չոյով (պակ չոյով) տաք աղցան

Անհրաժեշտ մթերքները

Բոկ չոյ- 6-7 հատիկ

Գլուխ սոխ- 0,5 հատ (եթե փոքր է՝ մեկ հատ)

Սխտոր-3-4 պճեղ

Կծու թարմ պղպեղ- մի փոքր կտոր (կարող եք վերցնել նաեւ մի պտղունց աղացած կծու չիլի)

Բուսական յուղ- 4-5 ճաշի գդալ

Սոյայի սոուս- 3 ճաշի գդալ

Կիտրոն- 1 հատ

Քունջութի սերմեր- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը մաքրել, լավ լվանալ: Խորը թավայի մեջ տաքացնել բուսական յուղը: Տապակել սկզբում շերտատած սոխը, ապա ավելացնել սխտորը. պղպեղը, որից հետո՝ պակ չոյը: Շատ եփել պետք չի, մեկ-երկու րոպե տապակելուց հետո ավելացնել սոյայի թանձրուկը, լավ խառնել եւ անջատել, եթե քունջութի սերմեր ունեք, դա էլ ցանեք վրան եւ վերջ: Մատուցեք տաք վիճակում, թեեւ սառելուց հետո էլ շատ համով է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031