Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի բոլոր պաշտոնյաներն իրենց «այցով», ըստ էության, լեգիտիմացրել են ադրբեջանական բարբարոսությունները. Վարդան Ոսկանյան

Մարտ 20,2022 11:04

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրառել է. «Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից Արցախից բռնազավթված հայկական Շուշիում կազմակերպված վերջին տխրահռչակ «միջոցառմանը» մասնակցած ՄԱԿ-ի բոլոր պաշտոնյաներն իրենց «այցով», ըստ էության, լեգիտիմացրել են ադրբեջանական բարբարոսությունները՝ հայերի գլխատում, հայկական հուշարձանների պղծում ու ավերում և այլն։

Հետևաբար, մենք՝ որպես պետություն և ազգ, բոլոր միջոցներով պետք է հասնենք այս անձանց արդար հետապնդմանը և պատժին։

Հայկական անմեղ զոհերի ոսկորների և պղծված հոգևոր ժառանգության վրա «խրախճանքի» ցանկացած մասնակից պետք է գիտակցի, որ աշխարհի բոլոր ծագերում Հայաստանը և հայությունն ամեն ինչ անելու են, որ նա նույնիսկ սեփական երկրում այլևս չկարողանա զբաղեցնել որևէ քաղաքական, հասարակական կամ մասնավոր պաշտոն, որ նա դառնա հանրության կողմից մերժելի և պախարակելի, որ նրա իսկ ընկերները, զավակները և բարեկամները հրաժարվեն իր հետ նույնականացվելուց։

Կցանկանանք և կկարողանանք գործել այսպես, աշխարհում կսկսեն հարգել մեզ, չենք ցանկանա և կարողանա, լուռ ականատեսը կլինենք մեր նկատմամբ հերթական անարգանքի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031