Ի պաշտպանություն ֆաշիզմի դեմ պայքարի եւ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների, այսօր Երեւանում քայլերթ էր կազմակերպվել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Ցույցի մասնակից քաղաքական, հասարակական կազմակերպությունները, անհատ անձինք դեսպանատան առջեւ իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ռազմավարական գործընկերոջը, իրենց հավատարմությունը հայտնեցին հայ-ռուսական բարեկամությանը:
Քայլերթի մասնակիցներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆաշիզմի, ազգայնամոլության բուն էությունը, թերեւս, ամենից լավ հայերը գիտեն՝ նկատի ունենալով 1915 թվականի թուրքական ֆաշիզմը, Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմը, որի նկատմամբ հաղթանակի գործում հայաստանցիները եւ ընդհանրապես հայերը մեծ ներդրում ունեցան, 90-ականներին Սումգայիթում եւ Բաքվում, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ադրբեջանական ֆաշիզմը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ