«Ամերիկայի ձայն». ԵՄ ղեկավարությունը քննարկում է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման ժամանակ պատժամիջոցների տակ հայտնված ռուս խոշոր գործարարների ակտիվներն օգտագործելու հնարավորությունը։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, նշում է Ազատություն ռադիոկայանը։ Միաժամանակ ԵՄ նշում է, որ նախաձեռնությունը գտնվում է քննարկման շատ վաղ փուլում, և դեռևս կոնկրետ որոշումներ չեն կայացվել։ Թե ինչպես է ԵՄ-ն ի վերջո տնօրինելու միջոցները, կորոշեն եվրոպական բլոկի անդամ բոլոր երկրները։
Եվրահանձնաժողովի ղեկավարի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ի պատասխան այս խնդրի շուրջ հարցին ասել է, որ այս պահին միջոցները միայն սառեցված են։ Էրիկ Մամերն ավելացրել է, որ Ֆոն դեր Լեյենը չի խնդրել, որ այս հարցը ուսումնասիրվի։
Եվրամիությունը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ բազմաթիվ կոշտ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև տասնյակ գործարարներ, որից հետո սկսվել է նրանց ակտիվների արգելափակումը։ Խոսքը Գենադի Տիմչենկոյի, Rosneft-ի ղեկավար Իգոր Սեչինի, Transneft-ի ղեկավար Նիկոլայ Տոկարեւի, USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովի, Severstal-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի մասին է։
Կարդացեք նաև
Միայն Իտալիան, ըստ կառավարության զեկույցների, սառեցրել է մոտ 780 միլիոն եվրոյի ակտիվներ, նշում է Bloomberg-ը։ Արգելափակումները վերաբերել են սուպեր զբոսանավերին, մասնավոր ինքնաթիռներին և անշարժ գույքին:
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մասնավոր բիզնես ինքնաթիռը մարտի 18-ին ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած 99 ինքնաթիռների ցանկում էր, որոնց Վաշինգտոնն արգելել է բարձրանալ օդ։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, այս ինքնաթիռները մարտի 2-ից թռչում են դեպի Ռուսաստան և նրա դաշնակից Բելառուս՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները։ Ամերիկյան կառավարությունն ընդգծում է, որ աշխարհի ցանկացած երկրում այդ ինքնաթիռների պահպանման ցանկացած ձև հակասում է Միացյալ Նահանգների օրենքներին։
Միացյալ Նահանգները, ինչպես և Եվրամիությունը, Ուկրաինա ներխուժումից հետո արգելեց Ռուսաստան ավիացիոն և օդատիեզերական ոլորտների համար ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը, նշում է BBC-ն։