«Ազատություն». Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ մարտի 18-ին գերձայնային «Кинжал» հրթիռային համակարգով ոչնչացրել են ուկրաինական ստորգետնյա մեծ զինապահեստ, որը գտնվում էր երկրի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի Դելյատին բնակավայրի մոտ։
Նա նաև ասել է, որ ծովափնյա պաշտպանության «Бастион» համակարգով Օդեսայի մարզում ոչնչացվել է ուկրաինական ուժերի ռադիո-էլեկտրոնային հետախուզության երկու կետ։ Իսկ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի 69 ռազմական օբյեկտների։
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ