Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Կամ պետք է ընդունենք Թուրքիայի կողմից մոտալուտ օկուպացիան՝ տնտեսական, ռազմական, կամ պետք է ջերմ հարաբերությունները շարունակենք Ռուսաստանի հետ»

Մարտ 19,2022 18:58

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն. մեր տեղը նոր աշխարհակարգում» թեմայով համաժողովին մասնակցեցին տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  գիտության մարդիկ, փորձագետներ եւ անհատ անձինք:

Համաժողովից առաջ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Aravot.am-ին ասաց. «Դեռ 2016 թվականին, երբ հիմնադրվեց մեր կուսակցությունը, մենք հայտարարել էինք, որ պետք է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները մեզ եւս մեկ անգամ թելադրում են, որ անհրաժեշտ է ոչ միայն հայտարարություններ, այլ սկսել կոնկրետ քայլեր անել: Մենք պետք է հասկանանք հետեւյալը. կամ ընդունելու ենք Թուրքիայի կողմից մոտալուտ օկուպացիան՝ տնտեսական, ռազմական կամ այլ ձեւով, կամ պետք է ջերմ հարաբերությունները շարունակել Ռուսաստանի հետ եւ նոր ինտեգրացիոն հարթակներ փնտրել՝ լինի միություն, կոնֆեդերացիա կամ այլ տիպի համագործակցություն: Դա մեզ անհրաժեշտ է: Մեզանում քաղաքական ուժեր կան, որոնք դեռ չեն հասկանում, որ այսօրվա աշխարհն այլեւս այն չէ, ինչ փետրվարի 24-ից առաջ էր: Հայաստանը պետք է կողմնորոշվի: Մենք չենք կարող չեզոքություն պահպանել եւ որպես դաշնակից ժողովուրդ ու պետություն, պարտավոր ենք կանգնել Ռուսաստանի կողքին:

Սա շատ կարեւոր է: Քանի որ մենք ֆաշիզմը տեսած ազգ ենք՝ 1915 թ. ցեղասպանություն, Սումգայիթի ու Բաքվի դեպքեր, 2020 թվականի 44-օրյա պատերազմ, մեր կուսակցությունը կարծում է, որ ֆաշիզմի դեմ պայքարում Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին: Այլընտրանք, պարզապես, չունենք:

Սա առաջին քայլն է՝ համախմբելու մեզ նման մտածող մարդկանց, ու նրանց թիվը շատ մեծ է: Իսկ նրանք, ովքեր քննադատում են Ռուսաստանի գործողությունները, ինչ-որ բաներ են խոսում, դրանք ակտիվ փոքրամասնությունն են: Մենք ուզում ենք եւ պետք է կարողանանք արթնացնել իրական մեծամասնությանը եւ ցույց տալ, թե ինչպիսին է հայ ժողովրդի մտածելակերպը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031