«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածները, Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեղրիի և Սարավանի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհն առատ ձյան և բքի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ փակվել է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով։
Կարդացեք նաև
Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Առատ ձյան պատճառով Մ-2 Աղվանի-Տաթև Մ-2 ավտոճանապարհին կցորդով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պարբերաբար առաջանում է խցանում, տեղում ճանապարհի երթևեկությունը կանոնակարգում են ճանապարհային ոստիկանությունը և տվյալ ավտոճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությունները։
Թալինի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Հրազդանի (Հանքավանի հատված), Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ