«Մենք մեկ տարի առաջ հայտարարեցինք ազգային-ազատագրական պայքարի ակտիվ եւ հրապարակային փուլի մասին եւ ասացինք, որ թեւակոխել ենք մեր պատմության պատասխանատու փուլ», – Ազատության հրապարակում կայացած ասուլիսում նշեց Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:
Նրա ձեւակերպմամբ, աշխարհաքաղաքական զարգացումներն այժմ ի նպաստ հայության են՝ ի տարբերություն 100 տարվա մեր նման վիճակի:
«Պատմական հնարավորություն է ստեղծվում 200 տարվա գաղութատիրական լծից դուրս գալու», – ասաց Վահե Գասպարյանը:
Նա տեղեկացրեց, որ ԱԺԲ-ն ապրիլի 9-ից սկսում է հանրահավաքային պայքար:
Կարդացեք նաև
ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն ընթերցեց իրենց հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ ապրիլի 9-ի հանրահավաք-երթը բոլորի կամքի փորձաքարն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ