Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի թռչնամիսը փոխարինել են ռուսական թռչնամսով․ գները չեն փոխվի․ Գագիկ Մակարյան

Մարտ 19,2022 17:18

2020 թվականին Հայաստանի ներմուծած ցորենը, գարին, ալյուրը, ձավարեղենը, արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ բերվել են Ռուսաստանից։ Եգիպտացորենի, մակարոնեղենի, շաքարի, մարգարինի, շոկոլադի 2/3-րդից մինչև 3/4-րդը նույնպես ներմուծվել է Ռուսաստանից։

Ուկրաինայից է ներմուծված հրուշակեղենի գրեթե կեսը, թռչնի մսի մոտ 1/3-րդը, շաքարի ու խոշոր եղջերավոր անասունի մսի շուրջ 15 տոկոսը։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պնդեց, որ արդեն իսկ այլընտրանքներ են որոնվում, որ այս պարենային ապրանքների պակաս չունենան ․ «Ես արդեն գիտեմ մատակարարների, որոնք Ուկրաինայի թռչնամիսը փոխարինել են ռուսական թռչնամսով։ Եվ արդեն նույնիսկ գները գիտեմ՝ ինչ գներով են կարողանում բերել։ Այնպիսի գներ են, որ խանութների այսօրվա գները չեն փոխվի՝ կմնան նույնը։

Ձեթի մասով էլ շատ լայն աշխատանք ենք տանում Իրանի հետ եւ ունենք շատ լավ կապեր տարբեր արտադրողների հետ։ Հիմա ես ստանում եմ նշված տարբեր մթերքների գծով առաջարկներ եւ գները, ու հաշվարկներ ենք անում, որ կարողանանք օգնել մեր տնտեսվարողներին, որ այլընտրանքային տարբերակը լինի նաեւ Իրանի իսլամական հանրապետությունը»։

Գագիկ Մակարյանի եւ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի զրույցը ռուս–ուկրաինական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսական մարտահրավերների մասին՝ դիտեք այսօր 22.00–ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031