Մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, նշվում է համալսարանի կայքում:
Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն էր:
Նիստին ներկա էին Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը:
Սրբուհի Գևորգյանն առանձնացրեց բուհի զարգացման առաջնահերթությունները, ներկայացրեց առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում: Նա անդրադարձավ նաև դիմորդների թվի նվազման, ընդունելությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նոր փաթեթի մշակման անհրաժեշտության, հետազոտող ուսուցչի հրամայականի մասին հարցերին:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, միաձայն` 19 կողմ, ձայնով պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր համարվեց քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: