Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլն էլ գիտի, բայց մուտիլովկա ենք անում». Հրանտ Բագրատյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու մասին

Մարտ 19,2022 16:11

«Գոյություն ունի խնդիրների երեք հարթություն՝ ռազմական, քաղաքական եւ տնտեսական: Քաղաքական հարթության մեջ գուցե վատ չեն հանդիպումները Մակրոնի հետ, բայց որքան ես հասկանում եմ, դրանք անարդյունավետ են անցել: Նույնիսկ այն, որ Ադրբեջանը մեզ ներկայացրեց 5 սկզբունք, վատ սկզբունքներ չէին կարգավորելու համար, բացարձակապես ընդունելի են, եթե գրում ենք, որ Ղարաբաղյան հարցը դրա հետ կապ չունի: Հայաստանը հենց այդպես էլ պետք է պատասխաներ, հատկապես, որ այդպես պատասխանելու հիմք ուներ», – «Հայելի» ակումբում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով. «Պուտինը հայտարարել է 1926թ սահմաններով պետք է առաջնորդվել, իսկ մենք այդպես միայն հող ենք ստանալու, եթե դրանով սահմանազատում անենք, Ղարաբաղի հարցով էլ Լավրովը հայտարարել է, որ կարգավորումը հայ-ադրբեջանական սահմանի հետ կապ չունի: Մենք փոխանակ սրանից կառչենք, ոմն Արման Եղոյան խոսում է 70-ական թվականների քարտեզներից, եւ դա պատահական չէ:

Եվ հաջորդը՝ մենք, չգիտես ինչու, դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին… չեմ հասկանում, թե սահմանների հարցով Հայաստանն ինչո՞ւ է դիմում այդ խմբին, որը պատասխանելու է՝ դա մեր լիազորությունների մեջ չի մտնում: Նիկոլն էլ գիտի, բայց մենք մուտիլովկա ենք անում: Մուտիլովկայի էությունն այն է, որ հույսն այն էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կասի՝ Ղարաբաղի սահմանը մենք կճշտենք, որ դրանից հետո Ադրբեջանին պատասխանեին, որ Մինսկի խումբն ասում է՝ Ղարաբաղի սահմանը մենք կճշտենք, մնացածը՝ Ղարաբաղի հետ կապ չունեցող սահմանի հետ, համաձայն ենք»:

Հրանտ Բագրատյանի ձեւակերպմամբ, սա քաղքենու խորամանկություն է: Ըստ նրա. «Քաղաքական երկրորդ ընդգծումն այն է, որ անպայման ուզում ենք սիրաշահել, չասեմ ավելի վատ բառ, որ վաղը ոստիկանություն կանչեն, չեմ ասում՝ քծնել եւ այլն: Դուք Ֆրոյդ կարդացե՞լ եք: Ֆրոյդ ասում է, որ երկու ձեռքով բարեւողը քծնում է… Իսկ էս պահվածքը, որ ցուցաբերվում է, կամ ավելի բարձր մակարդակով, երբ հանդիպում եւ ժպտում եք, դա սարսափազդու բան է, ջուրը չտեսած մի բոբիկացեք, այ իշխանություն ներկայացնող ՔՊ-ականներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031