Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն արտոնություններ կտա սոցիալական նշանակության ապրանքների հումքի ներմուծման համար

Մարտ 19,2022 14:25

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել վեց ամսով ազատել ներքին մաքսատուրքերից պարենամթերքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ապրանքները: Որոշումը, մասնավորապես, վերաբերում է կենդանական արտադրանքին և կաթնամթերքին, բանջարեղենին, արևածաղկի սերմերին, հյութերին, շաքարին, կակաոյին, ամինաթթվին, օսլային, ֆերմենտներին և այլ պարենամթերքների:

Բացի այդ, կես տարով ներմուծման հարկից ազատվում են պարենամթերքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ապրանքները, դեղագործական, մետալուրգիական և էլեկտրոնային արտադրանքի համար անհրաժեշտ ապրանքները, թվային տեխնոլոգիաների զարգացման, թեթև արդյունաբերության, ինչպես նաև տրանսպորտային և շինարարական ոլորտներում օգտագործվող ապրանքները:

Մինչև 2023թ. ապրիլի 23-ը զրոյացվել է ավելի քան 40կգ փաթեթավորմամբ ծիրանի, դեղձի, տանձի և այլ խառնուրդներով խյուսերի, իսկ մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ անիլինի և այլ տեսակի կտորների տոկոսադրույքը:

«Այսօրվա պայմաններում արտադրական նշանակության արանքներ արտադրողները բախվում են արժույթի տատանումների և հումքի մատակարարման լոգիստիկ շղթայում խաթարումների,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:- Այդ կապակցությամբ որպես առաջնային աջակցության միջոց՝ ուղղված տնտեսական կայունության բարձրացմանը, ինչպես նաև ներքին շուկայի հագեցմանը, փոխվում են առանձին տեսակի ապրանքների մաքսատուրքերը և սահմանվում են տարիֆային արտոնություններ սոցիալական նշանակության միջոցների արտադրության մեջ օգտագործվող ապրանքների համար»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031