Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունների գիտելիքը զրո է». Լարիսա Ալավերդյան

Մարտ 19,2022 14:14

«Մենք բանակում երկու զոհ ունենք, ու ասում են` որ չկա պատշաճ կարգապահություն: Հիմա այդ կարգապահությունը, որ չկա, ո՞ր մի սպան է պատասխանատվության կանչվել», – «Հայելի» ակումբում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, ինչքան էլ տարբերվենք ու ինչքան էլ դրվագներ բերվեն, պետք է հստակեցվի, որ ոչ միայն համաշխարհային, այլեւ տեղական մասշտաբով տեղի է ունենում շատ գռեհիկ, կոշտ մեթոդներով քաղաքականության իրականացում:

«Ինձ համար այստեղ չկա երկու տարբեր խճանկար, երկրում կատարվող ամեն բան մի խճանկարի մեջ է՝ Ադրբեջանը եւ Հայաստանը իրականացնում են տարբեր ուղղությամբ իրար հետ ըստ արդյունքների համաձայնեցված քաղաքականություն: Ընդ որում` Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք անտանելի լինեն Արցախի բնակիչների համար, եւ գա մի օր, որ նրանք մոռանան, որ դարեր շարունակ պայքարել են իրենց հողի վրա անկախ ապրելու համար ու որոշեն հեռանալ: Թեեւ համոզված եմ, որ արցախցիները դա չեն անի: Ուղղակի այն գինը, որ  վճարում է հայ ժողովուրդը, ոչ թե ապաշնորհ քաղաքականության արդյունք է, այլ օրվա իշխանությունների կողմից իրականացվող հետեւողական քաղաքականության, որը միայն ծառայում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերին: Ինչքան էլ գամ ասուլիսի, ինչ հարց էլ տաք, միեւնույն է՝ կրկնելու եմ այդ բանաձեւը արյունով է գրված»:

Տիկին Ալավերդյանի խոսքով, այդ բանաձեւը ամեն անգամ կրկնվում է, երբ ժողովուրդը պատմության որեւէ շրջանում մոռանում է, թե ում հետ պետք է բարեկամություն անել, ում հետ հարեւանություն եւ ումից պետք է պաշտպանվի կամ հստակեցնի իր ռազմավարությունը: «Այս իշխանությունների գիտելիքը զրո է քաղաքականության մեջ, իրենց բոլոր խաղերը բոլորը հասկացել են»,-ասում է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031