Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն դիտարկում է առանձին գյուղմթերքների արտահանման համար միասնական միջոցների սահմանում 

Մարտ 19,2022 14:09

Եվրասիական տնտեսական միության խորհուրդը հրահանգել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մշակել առաջարկներ անդամ պետությունների ներքին շուկաների կայունությունն ապահովելու մեխանիզմների մասով, այդ թվում դիտարկել ԵԱՏՄ տարածքից որոշակի տեսակի գյուղտնտեսական մթերքներ դուրս բերելու հարցում համատեղ միջոցառումների սահմանման հավանականությունը:

Այդ նպատակով ԵԱՏՄ երկրներին առաջարկվել է ԵՏՀ-ին ներկայացնել տարեկանի և ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի ձեթի և շաքարի տարեկան արտադրության և սպառման հաշվարկային ծավալները՝ համապատասխան հաշվեկշիռներ ձևավորելու համար:

«ԵԱՏՄ-ն գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն զուտ արտահանող է, այդ պատճառով կենսական կարևոր նշանակության ապրանքների պակասուրդ մեզ չի սպառնում: Միաժամանակ ոչ տարիֆային կարգավորման միասնական միջոցների սահմանումը կնպաստի ներքին շուկային գնային իրավիճակի կայունացմանը, ինչը հատկապես կարևոր է արտաքին գործոնների ազդեցության պայմաններում»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031