Հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները նախապատրաստվում են մարտի 28-ից ապրիլի 3-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզիչներն արդեն կողմնորոշվել են, թե Բուդապեշտի մրցագորգում ովքեր են պայքարելու մեդալների համար եւ հրապարակել են նրանց անունները:
Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Կարապետ Չալյան, 130 կգ՝ Դավիթ Օվասափյան:
Ազատ ոճ. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 92 կգ՝ Հովհաննես Մխիթարյան:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Aravaot.am-ին տեղեկացրեց, որ թիմի հիմնական անդամներից Վազգեն Թեւանյանը Եվրոպայի այս առաջնությանը չի մասնակցի ծնկի վնասվածքի պատճառով: «Նա դեկտեմբերին է վիրահատության ենթարկվել: Ու թեեւ հավաքականում է, սակայն դեռեւս պատշաճ մարզավիճակ ձեռք չի բերել»,-ասաց պարոն Կուրղինյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ