Լրահոս
Օրվա լրահոսը

G7 երկրները կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի վրա

Մարտ 19,2022 12:37

«Ամերիկայի ձայն». Տեղի է ունեցել «Մեծ յոթնյակ»-ի արտգործնախարարների հեռավար հանդիպումը:

G7 երկրները պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ վերջինիս կողմից Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։ Այս մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով Գերմանիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ։ Ըստ վերջին տեսակոնֆերանսի արդյունքների՝ կողմերը միակարծիք են եղել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցները «էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»՝ ասվում է փաստաթղթում։

Այդ պատժամիջոցները «ուղղված են Ուկրաինայի վրա անօրինական հարձակման համար պատասխանատուների, այլ ոչ թե Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դեմ», նշում է հայտարարությունը։

«Մեծ յոթնյակը» պատրաստ է ուժեղացնել այդ ճնշումը»,- արձանագրում են G7-ի արտգործնախարարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031