Ընդդիմությունը ամենահեշտ ուղին է գտել՝ անխնա քննադատում է իշխանություններին՝ Հայաստանի Հանրապետության թե Արցախի, կանխավ գիտենալով, որ հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչինչ, մեղմ ասած, չի անելու: Ի սկզբանե նա, իշխանությունը, իրեն ձեւացրել է խուլ, համր եւ կույր: Նա, իբր, ավելի կարեւո՜ր գործով է զբաղված՝ Ալիեւի հետ խաղաղությա՜ն պայմանագիր է պատրաստվում կնքել եւ Չավուշօղլուի հետ նո՜ր դարաշրջան է բացում:
«Խաղաղության դարաշրջան», որը Թուրքիայի հարեւան որեւէ երկիր չի էլ մտածում, չի էլ ցանկանում բացել: Մեր իշխանությունը նույնիսկ չի օգտագործում նման դեպքերի համար ամենահասարակ տրյուկը՝ Հայաստան-Թուրքիա կամ Երեւան-Բաքու խոսակցությունները կընդմիջվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիք չեն դադարեցրել ոտնձգությունները մեր սահմաններին, մեր բոլո՛ր սահմաններին՝ Հայաստան թե Արցախ, քանի դեռ շարունակում են արցախահայությանը զրկված պահել կենսաապահովման տարրական միջոցներից:
Նույնիսկ այն անձը, որը դեռ նոր երդում է տվել ի պաշտոնե երաշխավորը լինելու երկրի ու ժողովրդի անդորրությանը, ի պատասխան լրագրողների հարցին, թե ի՞նչ կասի թշնամական կրակոցների մասին, պատասխանում է՝ «հետո ի՞նչ», այսինքն, անգլերեն թարգմանաբար՝ So What? Մինչ մի ուրիշ պաշտոնյա, դարձյալ բարձրաստիճան, բացատրում է, կարծեք՝ ավանակներին, թե գիտե՞ք, մի քանի օր առաջ շատ ցուրտ էր, ադրբեջանցիք լքել էին «իրենց» դիրքերը, իսկ հիմա, օրերի տաքանալուն հետ… եւլն, եւլն:
Ես գիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ու իր 40 իշխանավորները ինչու են խուսափում իրականությունը խոստովանելուց: Նրանք ձգտում են հավատացնել, անշուշտ միայն իրենք իրենց, թե «Խաղաղության դարաշրջան» ծրագիրը Մեծ Առաջնորդի հանճարի արգասիքն է եւ ո՛չ թե, ինչպես ոմանք են պնդում, այդ թվում՝ ես, հայ ժողովրդի ու Հայոց պետության թշնամիների սարքածը:
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում