Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցադիմումը ներկայացրել էր դատարան 2021 թվականին՝ դիմումը կազմելուց 24 տարի անց

Մարտ 19,2022 12:30

«AM» իրավաբանական ընկերության իրավաբանները հերթական հաղթանակն են գրանցել դատարանում: Քաղաքացին 2021 թվականի հունիսին դատարան հայցադիմում էր ներկայացրել՝ խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից ստորագրված բնակելի տարածության սեփականաշնորհման մասին դիմումը եւ որպես հետեւանք անվավեր ճանաչել տվյալ բնակարանի նկատմամբ իր ընտանիքի անդամների գրանցված սեփականության իրավունքը եւ դրա նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը՝ որպես միանձնյա սեփականատեր։ Մասնավորապես, վեճի առարկա է հանդիսացել 1997թ. հունիսի 14-ին կազմված բնակտարածության սեփականաշնորհման մասին դիմումը, որն ըստ հայցվորի՝ ստորագրվել է իր ընտանիքի անդամների կողմից բռնության, սպառնալիքի եւ մոլորության ազդեցության ներքո, ինչի արդյունքում հայցվորի ընտանիքի անդամները տվյալ անշարժ գույքի նկատմամբ դարձել են համասեփականատերեր։
«AM» իրավաբանական ընկերության իրավաբաններ Մարգարիտա Բեգլարյանի եւ Աշոտ Շամշյանի համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացվել է հայցադիմումի դեմ պատասխան՝ խնդրելով դատարանին ամբողջությամբ մերժել հայցը եւ կիրառել հայցային վաղեմություն։

Դատարանը հիմնավոր է համարել մեր ընկերության իրավաբանների կողմից ներկայացված այն փաստարկները, ըստ որի՝ հայցվորի կողմից որեւիցե կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ դիմումը կազմվել է բռնության եւ սպառնալիքի ազդեցության ներքո կամ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ։ Ավելին, դատարանը նույնպես արձանագրել է այն փաստը, որ հայցվորը դիմումը կազմելու օրն արդեն իսկ իմացել էր գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող իր կողմից վկայակոչած հանգամանքների՝ դիմումը ենթադրյալ բռնության եւ սպառնալիքի ազդեցության ներքո կազմելու մասին։ Մինչդեռ հայցվորը հայցադիմումը ներկայացրել էր 2021 թվականին՝ դիմումը կազմելուց 24 տարի անց՝ բաց թողնելով հայցային վաղեմության օրենքով սահմանված ժամկետը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը, ի դեմս դատավոր Մ. Հովակիմյանի, վճռեց մերժել հայցվորի ներկայացրած պահանջները՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։

«AM» իրավաբանական ընկերություն

«Առավոտ» օրաթերթ
18.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031