Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյանը դասական անգրագիտության օրինակ է ցույց տվել». Գեղամ Մանուկյան

Մարտ 18,2022 22:30

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի՝ տրամաբանության բոլոր սահմաններն անցնող անհասկանալի վտանգավոր հայտարարությունները, իշխանական պատգամավորների՝ արդեն մեկը մեկին հաջորդող վտանգավոր հայտարարությունները բնականաբար, չեն կարող չազդել Արցախի մեր հայրենակիցների վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հարցին՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպե՞ս էին արձագանքում այդ հայտարարություններին՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Եկեք բառացի չասեմ, հետո քրեական գործերի մի տարափ կլինի»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշել էր, որ Ներքին Հանդում 2 շաբաթվա ընթացքում թշնամին մեկ կմ առաջ է եկել՝ նա պատասխանեց, որ երբ չկա սահմանագծում, սահմանազատում, իրենք ամեն րոպե զիջողական քաղաքականությունը շարունակում են ու փորձում են արդարանալ, թե՝ «դա ՀՀ-ի սուվերեն տարածք չի». «Տրամաբանությունը հուշում է, որ երբ չկա փաստաթուղթ ստորագրած, այն տարածքը, որտեղ դու կանգնած ես, քո երկրի տարածքն է: Եվ նման ձեւով խուսափել ամեն ինչից, բարդել, թե ձմեռը գնացել էին, նորից եկել են: Միշտ էլ եղել է ցանկացած դատարկ հենակետ զբաղեցնել: Մեր երկրի անվտանգության մասին բարձրաձայնում են մեր համաքաղաքացիները, գյուղացիները, իսկ պետական հաստատությունները լռություն են պահպանում»:

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Արարատ Միրզոյանը, կամ Հայաստանի դիվանագիտությունը, կամ նրանց խորհրդականները ուղղակի անգրագետ են: Արարատ Միրզոյանը դասական անգրագիտության օրինակ է ցույց տվել «Արմենպրեսին» տված իր հարցազրույցում: Դեկտեմբերի 8-ին Հ-ն ԱՊՀ որեւէ փաստաթուղթ չի ստորագրել, նույնիսկ այդքան անգրագետ են: Ստորագրվել է հիմնարար փաստաթուղթ դեկտեմբերի 21-ին, որը դեռ վավերացված չի եղել, վավերացվել է ՀՀ-ի կողմից 92-ի փետրվարին, Ադրբեջանի կողմից՝ 93-ի աշնանը: Իրենց անգրագիտությունը օգտագործվելու է Ադրբեջանի կողմից տարբեր դիվանագիտական հարթակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031