Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք մուտիլովչիկ են»․ շիրակցի ֆերմերն ահազանգում է՝ սերմացուի, ոռոգման ջրի խնդիր կա

Մարտ 18,2022 22:10

«Աշնանացանի խնդիր ենք ունենալու, քանի որ պետությունը սերմնացուն չի սուբսիդավորում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Շիրակում ասում էր, որ արդյունավետ չի։ Այսինքն, գյուղացիներին հորդորում էր գյուղատնտեսությամբ չզբաղվել։ Փոխնախարարին ասացինք, որ սիլիտրայի սուբսիդավորման վրա սահմանափակում են դրել եւ գյուղացուն դրդել հանցագործության․ միայն երեք հեկտարի դեպքում կարելի է օգտվել, մարդիկ էլ ստիպված թղթերը կեղծում են, որ հող մշակեն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց շիրակցի մի ֆերմեր, որը հրավիրված էր մասնագիտական քննարկման։

Նա հարցադրում արեց՝ եթե սերմացուն չսուբսիդավորեն, գյուղացին որտեղի՞ց գնի․ «Հիմա չկա սերմացու։ Ցավալի է, որ նախարարը կանգնում ասում է, որ չպետք է սերմացուն սուբսիդավորեն։ Առաջ 150 դրամ էր գարին, հիմա՝ 300: Մի բան էլ հորդորում է անմշակ հող չթողնել։ Վարչապետին էլ ԱԺ-ում հարց են տալիս, մատ է թափ տալիս։ Զգուշացնում եմ, որ նման արտահայտություններ չանեն»։

Տղամարդն ասաց, որ գյուղացին խնդրի առաջ է, ջուր էլ չունեն ոռոգելու․ «Ջուրը լցնում են Ախուրյանի ջրամբարը, որտեղից սնում են Թուրքիային։ Մի ամիս հետո ջրի խնդիր կունենանք, մինչդեռ Թուրքիան է օգտվում այդ  ջրից։ Մարզպետն ու մարզպետի տեղակալն ասում են, որ ջուրը սառում է։ Անգրագետ պետք է լինես․ հոսող ջուրը չի սառում․․․սրանց ի՞նչ ասես։ Հոսող ջուրը ո՞նց կարող է սառել։ Մի հատ լավ հայկական բառ կա՝ մուտիլովչիկ։ Սրանք մուտիլովչիկ են։ Այս մարդիկ Հայաստանը դատարկելուն են միտված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031