«Հայկական ժամանակ». Արմեն Բեգոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Բեգոյանը՝ նշելով, որ նշանակման որոշումն այսօր է ստորագրվել:
Հիշեցնենք՝ Բեգոյանը նշված ՀՈԱԿ-ը ղեկավարել էր 2019-2020 թվականներին՝ հիմնադրման պահից: Դրանից հետո նա զբաղեցրել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ մինչև 2020 թ. ապրիլ ամիս: