Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անասունների գլխաքանակը կրճատվեց, մսի, կաթնամթերքի, հավկիթի, թռչնամսի թանկացում կլինի»․ Հարություն Մնացականյան

Մարտ 18,2022 21:21

«ՀՀ-ն տարեկան ներմուծում է 150-160 000 տոննայից ավելի անասնակեր՝ եգիպտացորեն, գարի եւ այլն։ Այսօր անասնապահության ոլորտում խնդիր ունենք, հացի խնդիր չի լինելու, որովհետեւ ալյուրը ներմուծվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց տնտեսագետ, ֆերմեր Հարություն Մնացականյանը։

«Եթե տեղի ունենա անասնագլխաքանակի եւ թռչունների մեծ անկում, ապա սա ավելի բացասական ազդեցություն կունենա, քան հացի կարճաժամկետ խնդիրը, քանի որ անասունների վերականգնումն ավելի մեծ ու դժվար խնդիր է։ Եթե գլխաքանակը կրճատվեց, մսի, կաթնամթերքի, հավկիթի, թռչնամսի թանկացում կլինի։ Սա ավելի վատ հետեւանքներ կունենա, քան հացի հարցը, որն անընդհատ բարձրաձայնվում է։ Եգիպտացորենը չի անցել Լարսի սահմանը։ Շատ լուրջ խնդիր ենք ունենալու»,-նշեց Հարություն Մնացականյանը։

Նա կարծում է, որ պետությունն առաջնահերթ անասնապահության խնդրով պետք է զբաղվի եւ մինչեւ օգոստոս  պետք է գոնե սուբսիդավորմամբ լուծի անասնակերի հարցը, որպեսզի անասնագլխաքանակի մորթ տեղի չունենա․ «Հիմա անասնակերի խնդիր կա»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031