Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցերը

Մարտ 18,2022 20:35

Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031