Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատներում 18+ տարիքովները մնում են. «Խարբերդի մանկատանը ունենք 41 տարեկան տղամարդ, որը մոտ 20 տարի առաջ պետք է տեղափոխվեր»

Մարտ 18,2022 20:00

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը այսօր ԱԺ հանձնաժողով նիստում ներկայացրեց 2021-ի կառավարության ծրագրի կատարողականը:

ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը նպաստների համակարգի բարեփոխման, ինչպես նաեւ շուրջօրյա խնամքի հաստատությունները վերակազմակերպելու ու երեխաներին ընտանիք ուղարկելու մասին հարց ուղղեց: Նախարարը պատասխանեց, որ պետք է կարողանան աղքատ ընտանիքների կարողությունները զարգացնել, ոչ թե նրանց օգնեն գումարով. «2023-ին ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, պետք է կարիքից բխող ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին: Ինչ վերաբերում է խնամքի կենտրոններին, մասնավորը արդեն փոքրիկ խմբային տների տարբերակն ունի եւ հաջող իրականացնում են: Մենք նույնպես ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների եւ UNDP-ի հետ համագործակցությամբ հայեցակարգ ենք մշակել ու փոքր տներ գնելու գործընթաց ենք սկսել: Այս տարի պետք է որ ունենանք»:

Պարզաբանվեց, որ ուսումնասիրել են 7 ոչ պետական մանկատներ՝ իրենց մասնաճյուղերով, զեկույցն ուղարկել են վարչապետի աշխատակազմ: Մանկատներում, ցավոք, բնակվում են 18 տարին լրացած քաղաքացիներ: Օրինակ, Խարբերդի մանկատանը ունենք 41 տարեկան տղամարդ, որը մոտ 20 տարի առաջ պետք է տեղափոխվել որեւէ կեցության վայր՝ չի տեղափոխվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031