Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 4, 000,000 ՀՀ դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությանը

Մարտ 18,2022 18:15

01․07․2022 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 50157521 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 30․12․2021 թվականի որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ  «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը, «ZIL 130» մակնիշի 36 RL 469 հաշվառման համարանիշի և «ZIL 130» մակնիշի 35 FU 141 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վրա տեղադրել է գազաբալոնային համակարգեր և 2020 թվականի հունվարի 10-ից իրականացնում է սեղմված բնական գազի մանրածախ վաճառք՝ շահագործելով արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական լցավորման կայաներ, որոնք գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ։

Արդյունքում խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները։

Վերոգրյալի հիման վրա՝ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական թվով 2 գազալցակայանները արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման չներկայացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ թվով 2 արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով՝ ընդհանուր՝  4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031