Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գումարն աֆրիկական սաֆարիներից, 1 սպանված առյուծի կամ բիզոնի գնից մեծ չի»․ Արման Եղոյանը՝ Ագնեսա Խամոյանին

Մարտ 18,2022 18:01

«Զարմանում եմ ձեր ընտրած մարտավարության վրա։ Դոլարային միլիոնատերերի խմբակցություն եք ներկայացնում եւ փորձում եք ինչ-որ սոցիալական հարցերով գրավել մարդկանց ուշադրությունը»,-ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանին, ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Հիշեցնենք, որ միջազգային կոնվենցիայի մասին հարցի զեկուցման ժամանակ Ագնեսա Խամոյանը բարձրաձայնել էր, որ հանրությունը մինչեւ օրս չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի առանձնատների նորոգման վրա որքան գումար է ծախսվել։

«ՀՀ վարչապետի պետական առանձնատան վրա ծախսած գումարի հարցն եք բարձրաձայնում։ Համոզված եղեք, որ այդ գումարն աֆրիկական սաֆարիներից ավելի շատ չի, մեկ սպանված առյուծի կամ մեկ բիզոնի գնից, մի խմբաքանակ «Տոյոտա»-ի ներկրումի շահույթից ավելի շատ չի․․․հարուստների կուսակցությունից եկել եք այստեղ միջին եկամուտներով մարդկանց ուշադրությունն եք ուզում գրավել։ Չի սազում»,-նկատեց Արման Եղոյանը։

Ագնեսա Խամոյանը պատասխանեց․ «Անգամ հարկ չեմ համարի արձագանքել։ Ասածս վերահաստատեմ․ դուք ձեզ հռչակել եք ամենաթափանցիկ իշխանություն։ Այն տեղեկությունը, որը նախկինում էր տրամադրվում առանձնատների հետ կապված, հիմա էլ պետք է արվի։ Իմ դիտարկումը հստակ էր ու պարզ։ Դուք պետք է լինեք բավականին թափանցիկ։ Ի՞նչն է խանգարում, որ այդ տեղեկությունը հասանելի լինի հանրությանը»։

Արման Եղոյան-Օրենքը։

Ագնեսա Խամոյան-Փոխեք այդ օրենքը։

Արման Եղոյան-Հանդես եկեք առաջարկով, այդ օրենքը վաղուց կա, մենք չենք այն ընդունել։

Ագնեսա Խամոյան-Դուք ամենաթափանցիկն եք ձեզ հռչակել։

Արման Եղոյան-Մենք ամենաթափանցիկը չենք, բայց ձեզանից ավելի թափանցիկ ենք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031