Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից տեղահանված անձանց 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են աջակցության ծրագրերում»․ Նարեկ Մկրտչյան

Մարտ 18,2022 17:46

Նարեկ Մկրտչյանի ամփոփիչ ելույթը՝ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանում

Սոցիալական պաշտպանության վարչարարության (ՍՊՎԾ 2) 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում են իրականացվել Միասնական սոցիալական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնց անցկացման գործում ներգրավվելու համար հրավիրվում են խորհրդատվական ընկերություններ։

Դասընթացները, որոնք ուղղված են զարգացնելու ՄՍԾ կառուցվածքային ստորաբաժանումների (ներառյալ՝ տարածքային կենտրոնները), անձնակազմի կարողություններն ու մասնագիտական հմտությունները` նպատակ ունեն նպաստել սոցիալական ծառայությունների մատուցման որակի ու արդյունավետության բարձրացմանը։

Վերոնշյալ դասընթացները կազմակերպելու համար հրավիրվում են խորհրդատվական ընկերություններ, որոնք պետք է իրականացնեն հետևյալ աշխատանքները՝

  • մշակել ՄՍԾ կառուցվածքային ստորաբաժանումների (ներառյալ՝ տարածքային կենտրոնները) աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական փաթեթներ,
  • մշակել դասընթացավարների վերապատրաստման (TՕT) մեթոդական ուղեցույց(ներ) և պատրաստել շնորհանդեսներ,
  • մշակել դասընթացների պլան-ժամանակացույց (ըստ մասնակիցների խմբերի),
  • կազմակերպել և անցկացնել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի,
  • կազմակերպել վերապատրաստումներ՝ ըստ նախապես մշակված պլան-ժամանակացույցի՝ օգտագործելով նախապես մշակված վերապատրաստման փաթեթները (մասնակիցներին պետք է տրամադրվեն տպագիր տարբերակներ), իրականացնել վերապատրաստվողների գիտելիքների նախնական և հետգնահատման ստուգում,
  • մոդուլի յուրաքանչյուր կոնկրետ թեմայի համար իրականացնել դասընթացների տեսագրում և ուսումնական օժանդակ նյութերի, էլեկտրոնային փաթեթների պատրաստում (առնվազն մեկ տեքստ, շնորհանդես և տեսանյութ)՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի համար անհրաժեշտ ձևաչափով (ձևաչափի մասին տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ):

Նախատեսվող աշխատանքները, մասնավորապես՝ ուսումնական փաթեթի նյութերի, TOT մեթոդական ուղեցույցների և շնորհանդեսների, ինչպես նաև դասընթացավարների վերապատրաստման և ուսուցման մշակումը անհրաժեշտ է իրականացնել հայերենով։ Իրականացման ժամկետը՝ ոչ ուշ, քան 2022 թվականի հոկտեմբերի 15-ը։

Դասընթացները նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան 2022 թվականի հունիսի 15-ը։

Համապատասխան որակավորում և փորձ ունեցող խորհրդատվական ընկերությունները կարող են դիմել, եթե ունեն՝

  • վերջին 5 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության կամ սոցիալական աշխատանքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • վերջին 3 տարվա ընթացքում ունեն սոցիալական պաշտպանության ոլորտում կրթական ծրագրերի կազմակերպման և անցկացման առնվազն 6 ամսվա ընդհանուր փորձ,
  • վերջին 3 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների կամ Հայաստանի բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների համար վերապատրաստման մոդուլների կամ համապատասխան ձեռնարկների կամ օժանդակ նյութերի մշակման փորձ:

Տվյալ պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են ներկայացնել՝

  • Հայաստանի սոցիալական պաշտպանության կամ սոցիալական աշխատանքի բնագավառում վերջին 3 տարվա գործունեությունը հաստատող փաստաթղթեր,
  • վերջին 3 տարվա վերապատրաստման կամ կրթական ծրագրերի իրականացումը հաստատող փաստաթղթեր,
  • վերապատրաստման փորձը հիմնավորող պայմանագրերի պատճեններ,
  • վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների համար կրթական, վերապատրաստման նյութերի մշակման մասին հավաստող փաստաթղթեր,
  • նշված աշխատանքների արդյունք հանդիսացող ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, օժանդակ այլ նյութեր, հանրային հաշվետվություններ և այլն։

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031