Գեղասահքի աշխարհի 2022 թվականի առաջնությունում, որ մարտի 21-ից 27-ը անցկացվելու է Մոնպելյեում (Ֆրանսիա), Հայաստանի դրոշը կներկայացնի միայն Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի մեկնելու մրցավայր վնասվածքի պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ