Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական շահերի պաշտպանության գործերով բավարարվել է շուրջ 265 մլն. դրամ հայցապահանջով 39 հայց

Մարտ 18,2022 16:20
dataxazutyun text

ՀՀ դատախազությունը շարունակում է լայն ծավալով իրականացնել պետական շահերի պաշտպանության գործառույթը:

2021թ. ընթացքում պետական գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարվել է ընդհանուր 1308 ուսումնասիրություն, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 60%-ով: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 687 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ենթակառուցվածքների կառավարման, կրթության, պետական գնումների, իսկ Զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:

Պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել է 63 սուբյեկտ:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 55 հաղորդում և միջնորդագիր:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 253 քրեական գործ, իսկ 115 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության՝ նյութեր նախապատրաստելու համար։

Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական սեփականության գույքի գնահատման, մասնավորեցման, պետական մարմինների կարիքների համար գնումների, սննդամթերքի անվտանգության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար նախատեսված բյուջետային միջոցների ծախսման, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, բնապահպանության և բնօգտագործման, ընդերքօգտագործման, էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման և այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ:

Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարադրումներով, ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա է դարձվել նաև որպես մարտական գործողությունների հետևանքով պատճառված մարտական կորուստ արձանագրված վնասների առաջացման հանգամանքները:

Դատախազները դատարան են ներկայացրել 626 մլն. դրամ հայցապահանջով պետական շահերի պաշտպանության 77 հայց՝ 2020թ. համեմատ 37.5%-ով ավելի:

Դատարաններում 2021թ. քննվել է պետական շահերի պաշտպանության 44 հայց, բավարարվել է շուրջ 265մլն. դրամ հայցապահանջով 39 հայց: Քննության ընթացքում է գտնվում 7 մլրդ. 171 մլն. 048 հազ. դրամ հայցապահանջով 117 հայց:

Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2021թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ նախազգուշացումներով, հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 32.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 52%-ով: Վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031