ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է, որ Եվրոպական միությունը կկրկնապատկի Ուկրաինային ռազմական աջակցության ծախսերը՝ դրանք հասցնելով 1 միլիարդ եվրոյի:
Բորելը նշել է, որ Վերսալում հավաքված ԵՄ 27 առաջնորդների միջև համաձայնություն ապահովելն ամենևին դժվար չի եղել. «Բոլորս քաջ գիտակցում էինք, որ մենք պետք է… շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և մեծացնենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային: Այսպիսով, այն 500 միլիոն եվրոյով ավել կլինի»:
Նա ասել է, որ ԵՄ առաջնորդները որոշումը պետք է ստորագրեն այս առավոտ. «Ես առաջարկեցի կրկնապատկել մեր ներդրումը՝ ևս 500 միլիոն եվրո հատկացնելով ուկրաինական զինված ուժերի համար ռազմական [սարքավորումների] ծախսերին, և շարունակել մտածել օլիգարխների և Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ավելի շատ պատժամիջոցների մասին… Սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել, և ես վստահ եմ, որ [եվրոպական] առաջնորդներն այսօր առավոտյան կհաստատեն դա… Ու դա կարվի անմիջապես»: Նա հավելել է, որ ներկա պահին այսպիսի որոշումներն արագ են կայացվում:
EU NEIGHBOURS east