Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը՝ Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքին հասցրած վիրավորանքների բացահայտման ընթացակարգերի մասին

Մարտ 18,2022 15:12

Այսօր լրագրողները փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է Ոստիկանությունը բացահայտում վարչապետի, նրա ընտանիքի անդամների հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունների դեպքերը, բացահայտման ի՞նչ ընթացակարգեր են գործում, ո՞ր վարչության, ո՞ր ռեսուրսով են ուսումնասիրում:

Փոխոստիկանապետն ուղիղ պատասխան չի տվել, նա ներկայացրել է վիրավորանքներ հասցնելու դեպքերի պաշտոնական թվեր:

Նրա տվյալներով՝ 2021 թվականի ընթացքում  ՔՐ օրենսգրքի 137. 1 հոդվածի հատկանիշներով (անձին ծանր վիրավորանք հասցնելը) գրանցվել  է 268 դեպք , որից 17-ը դատարան է ուղարկվել, 134-ը՝ կարճվել, 16-ը՝ կասեցվել, 101-ը ընթացքի մեջ են: Այս տարվա մարտի 17-ի տվյալներով՝ նույն հոդվածի հատկանիշներով  240 դեպք է գրանցվել, 4-ն ուղարկվել է դատարան, 5-ը՝ կասեցվել, 83-ը՝ կարճվել, 148 դեպք ընթացքի մեջ է: Գրանցված դեպքերից 64-ը, ըստ Արա Ֆիդանյանի, անձի հանրային գործունեությամբ են պայմանավորված:

Բացահայտման ընթացակարգերին վերաբերող հարցին անդրադառնալով՝ փոխոստիկանապետն ասաց, որ ուսումնասիրում են բոլոր հնարավոր միջոցները, որտեղ կարող է լինել հանցագործության մասին տեղեկատվություն, ուսումնասիրում են, թե տվյալ արարքներում առկա՞ են հանցակազմի հատկանիշներ, թե՞ ոչ:

Արա Ֆիդանյանը չհամաձայնեց նաեւ տեսակետներին, որ ոստիկանությունը լծված է միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին ուղղված վիրավորանքների բացահայտման գործին, բայց նույն ջանասիրությամբ չի բացահայտում  ընդդիմադիր գործիչների հասցեին ուղղված վիրավորանքների դեպքերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ մինչ այդ, երբ փոխոստիկանապետերին լրագրողները հարցրել են, թե ինչո՞ւ ոստիկանները չեն կարողացել պաշտպանել կնոջը, որն իր նախկին ամուսնու դեմ բազմիցս բողոքներ է գրել, եւ ի վերջո, սպանել է թե՛ կնոջը, թե՛ ինքն իրեն, ոստիկանապետի տեղակալները պատասխանել են, որ ռեսուրսներ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031