Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Twitter-ում գրել է, որ «Խանքենդի» անունը կրող օդանավով ուղեւորվում են Շուշի, որտեղ նշվելու է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-րդ տարեդարձը:
«Մենք հիմա թռչում ենք դեպի Ֆիզուլիի օդանավակայան՝ «Խանքենդի» ինքնաթիռով, այցելելու Շուշի՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ ընտանիքի հետ: Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-րդ տարեդարձը նշվելու է Շուշիում ՄԱԿ հաստատությունների հետ: ՄԱԿ-ի դրոշը ծածանվելու է ազատագրված Շուշիում»,- գրել է Հաջիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
We are flying to Fuzuli airport with the plane entitled Khankandi to visit Shusha with the UN family accredited in Azerbaijan. 30th anniversary of Azerbaijan's admission to @UN will be celebrated in #Shusha with #UN institutions. Flag of UN will be waved in liberated Shusha! pic.twitter.com/sDSnMwSlQX
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) March 18, 2022