Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Մարտ 18,2022 14:34

Մարտի 18-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկը տվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ նա հաջող խաղ և բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին. «Լավ խաղ և ազնիվ պայքար եմ մաղթում բոլորիդ: Վստահ եմ՝ մեր մրցավարական հանձնաժողովը, ֆեդերացիայի նախագահ պարոն Ֆելիքս Սարգսյանի գլխավորությամբ, որևէ խնդիր չի ունենա, որևէ կողմնակալություն չի լինի, և իսկապես կհաղթեն ուժեղները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սահմանվել է բավականին լուրջ մրցանակային ֆոնդ, իսկ մրցաշարի ավարտից հետո բոլորովին նոր սեղանները կտրամադրվեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի մարզադպրոցներին. «Տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում խաղարկվելու է ՀՀ վարչապետի կողմից սահմանված 15 մլն դրամ մրցանակը: Բավականին լուրջ մրցանակային ֆոնդ է սահմանվել:

Կարևոր է նաև այն փաստը, որ մրցաշարի ավարտից հետո այս դահլիճում գտնվող սեղանները կգտնեն իրենց հասցեատերերին: Նվիրելու ենք առավել ակտիվներին՝ այն մարզադպրոցներին, որոնք խմբեր ունեն, բայց գույք չունեն, կամ էլ խմբեր չունեն, բայց ուզում են սեղանի թենիսը զարգացնել»:

Մրցումային երկրորդ օրը՝ մարտի 19-ին, կկայանան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։

Հիշեցնենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված է 12 մասնակցով՝ տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ: Նրանք կպարգևատրվեն հուշանվերներով և պատվոգրերով:

Մրցաշարին տարիքային երկու խմբերում առաջինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև գավաթներով և մեդալներով:

Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ կստանա 80 մասնակից.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031