Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հրադադարի հույսն ավելացել է

Մարտ 18,2022 13:07

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հավանական հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են:

Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային: Մինչ այդ Մոսկվայում Չավուշօղլուն հանդիպումներ էր ունեցել ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցեր։

Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրախ է կրկին հանդիպել Կուլեբայի հետ Անթալիայում տեղի ունեցած հանդիպումից հետո։

«Այս անգամ ես ցանկանում էի գալ Լվով և մեր աջակցությունն ու համերաշխությունը ցույց տալ ձեզ և ուկրաինացի ժողովրդին»։

Նշելով, որ այս ճգնաժամում իրենք սկզբունքային դիրքորոշում են որդեգրել՝ Չավուշօղլուն ասել է. «Այս պատերազմը, արյունահեղությունը պետք է շուտ դադարեցնել։ Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ տարբեր մակարդակներում»։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Ուկրաինան առաջարկ է արել «Հավաքական անվտանգության պայմանագրի» վերաբերյալ:

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր համաձայնագրի անվտանգության երաշխավորներից մեկը, իսկ Ռուսաստանն էլ դրա դեմ որևէ առարկություն չի ներկայացրել։

Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է Թուրքիայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իրենք ցանկանում են նման հանդիպում կազմակերպել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031