Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների հարազատներից 1 558 863 դրամ գումար էր հափշտակել՝ խաբելով, թե նրանք գտնվում են գերության մեջ. հետախուզման մեջ գտնվող տղամարդը կալանավորվել է

Մարտ 18,2022 12:21

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 40-ամյա տղամարդը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 40-ամյա տղամարդը տեղեկանալով, որ մի շարք ժամկետային զինծառայողներ մասնակցել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին և անհայտ է նրանց գտնվելու վայրը, խարդախությամբ գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ 2021թ. փետրվար-ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ զինծառայողների հարազատներին խաբել և համոզել է, որ վերջիններս մահացած չեն և գտնվում են գերության մեջ: Այնուհետև հարազատներին համոզել է հիշյալ զինծառայողներին ՀՀ վերադարձնելու համար իրեն կաշառք տալ՝ այդ կերպ խարդախության եղանակով նշված անձանցից հափշտակելով  ընդհանուր 1 558 863 ՀՀ դրամ գումար:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2022թ. մարտի 17-ին տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031