Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, մարտի 18-ին պարզվել են մարտի 16-ին Գյումրիում տեղի ունեցած՝ 30-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները։
Դատաբժշկի եզրակացության համաձայն, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերված 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակի զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի միջին երրորդի առաջներսային մակերեսի ազդրային զարկերակի վնասումով կտրած-ծակած վերք, աջ ծոծրակային շրջանի քերծվածքներով վերք, աջ ազդրի վերին երրորդի կողմնային, աջ սրունքի վերին երրորդի առաջկողմնային և առաջներսային մակերեսների քերծվածքներ։
Վնասված է եղել նաև Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը, ինչն էլ, ըստ դատաբժշկի, հանդիսացել է նրա մահվան պատճառ։
Նույն օրը ոստիկանության Մուշի բաժնում նյութեր էին նախապատրաստվել «դժբախտ պատահար» հատկանիշով, և ոստիկանություն էր ահազանգել Գյումրիի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Մանուկյանը, որը հայտնել էր, որ Վ. Յանգյանը աղբանոցում գունավոր մետաղներ փնտրելիս մնացել էր հողակույտի տակ, ու ինքը տեսել էր, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։
Կարդացեք նաև
Շիրակի մարզի ոստիկանները ոստիկանություն ահազանգած Ա. Մանուկյանին ապացուցեցին, որ «գողի ու …-ի օրը 40 օր է», և Վ. Յանգյանին սպանելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին է բերման ենթարկվել Ա. Մանուկյանը ու սպանության կասկածանքով ձերբակալվում է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: