Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հակառուսական տեղեկատվական քարոզչություն իրականացնում է անգամ ՌԴ-ի հետ դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրումից հետո. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 18,2022 10:50
paterazm

Մեր ժամանակներում տեղեկատվական պատերազմներն օրինաչափ երեւույթ են դարձել։ Դրանց ազդեցությունն առավել էական է դառնում պատերազմների ժամանակ, քանի որ անմիջականորեն ներազդում են մարդկանց պատկերացումների, մոտեցումների եւ կարծիքների ձեւավորման վրա։

Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտությունը ներառում է նաեւ տեղեկատվական պայքարի բաղադրիչը։ Այդ շրջանակներում որոշ երկրներում արգելվում է ռուսական լրատվական ռեսուրսների գործունեությունը, նույնը տեղի է ունենում Ռուսաստանում։ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) նախօրեին՝ մարտի 16-ին, Ռուսաստանում արգելափակել էր ադրբեջանական «Haqqin» տեղեկատվական եւ վերլուծական պորտալի, իսկ երեկ նաեւ ադրբեջանական «minval.az» կայքի հասանելիությունը։

Հատկանշական է, որ հակառուսական ձեւակերպումներն ու տեղեկատվական քարոզչությունն Ադրբեջանն իրականացնում է անգամ Ռուսաստանի Դաշնության հետ փետրվարի 22-ին Մոսկվայում «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի ստորագրումից հետո։

Հայտնի է, որ Ադրբեջանում բոլոր լրատվական հոսքերը, սոցիալական հարթակները վերահսկվում եւ կառավարվում են երկրի իշխանությունների կողմից, հետեւաբար իրականացվող քարոզչությունը բխում է Ադրբեջանի պետական մոտեցումներից, որոնք համապատասխան տրամադրություններ են ձեւավորում իրենց հասարակության ներսում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031