Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որ մասնակցում է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, ամբողջական կազմով (4 մարմնամարզիկ) հաղթահարել է որակավորման փուլը եւ անցել է եզրափակիչ:
Հարություն Մերդինյանը իր նախասիրած նժույգ թափերում, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, իսկ Արթուր Դավթյանը՝ ազատ վարժությունում շարունակում են պայքարը մեդալների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև