Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից. «Ժողովուրդ»

Մարտ 18,2022 09:42

Չնայած նախկինում հնչած բազմաթիվ քննադատություններին՝ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարության նիստում ընդունվել է մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու երկու որոշում:

Դրանցից մեկը վերաբերում է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցմանը: Իսկ մյուսն էլ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցմանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031