ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով քրեակատարողական հիմնարկների պետեր են փոխվել։ Այսպես, «Գորիս» ՔԿՀ-ի պետ Կարեն Խաչատրյանը տեղափոխվել եւ նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել հունվարի 1-ից կառավարության որոշմամբ լուծարված «Կոշ» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։
Հիշեցնենք՝ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, դրսում հավաքված կողմնակիցների մոտ նրան ուղեկցեց Աղասի Խաչատրյանը, որն այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։
Կարդացեք նաև
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արտակ Սարգսյանը տեղափոխվել է քրեակատարողական ծառայություն եւ նշանակվել շտաբի պետ։ Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանի ու նրա մի քանի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել պատիժ կրող անձանց խոշտանգելու համար։ Այս տարվա հունվարի 20-ին ԱԱԾ աշխատակիցները նրանց բերման էին ենթարկել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ