Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը։
Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին այս հարցում։ Դեսպանատնից այսպես են պատասխանել «Ազատության» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկելու առաջարկին։
Արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից պատասխանել են՝ «որևէ նոր բան չենք կարող հաղորդել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում