Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել

Մարտ 17,2022 22:45

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին որոշման նախագիծն է։

Դաշինքի անդամ Գայանե Քալանթարյանն ասում է, որ առանց կանոնակարգի ավագանին իրավասու չէ գործունեություն ծավալել, այդ իսկ պատճառով հրավիրել են արտահերթ նիստ. «Սա մեր իրավունքներն են, որեւէ խախտում ՏԻՄ օրենքում չենք անում եւ որեւէ հակասահմանադրական եւ հակաօրինական քայլ չկա: Ավագանին ընտրված է, ստացել է մանդատներ, լեգիտիմ ավագանի է եւ օրենքի ուժով մենք հրավիրում ենք ավագանու նիստ»:

Տիկին Քալանթարյանը տեղեկացրեց նաեւ, որ նիստի արդյունքում գուցե նաեւ փոփոխություններ ու առաջարկություններ լինեն՝ կապված կանոնակարգի հետ, որոնք եւ կավելանան կանոնակարգում:

Հիշեցնենք, որ այս պահին Վանաձորը չունի համայնքի ղեկավար, իսկ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանը գտնվում է կալանքի տակ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Քալանթարյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031