«Մենք էլ մեր կետերը կարող ենք ներկայացնել, որոնք կարող են չհամընկնել, հակասել Ադրբեջանի կետերին։ Բանակցությունները նրա համար են բանակցություն, որ ամեն մեկն իր օրակարգով գա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներին։
Հիշեցնենք, որ ի պատասխան այդ առաջարկների՝ Հայաստանը դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Պատգամավորը նաև հայտարարեց, թե «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին, նա ասաց, թե վերջին մեկ-երկու ամսում, այդ երկրի կողմից «Զանգեզուրի միջանցքի» պահանջ չի լսել։ Նա գտնում է, որ Թուրքիան նահանջել է այդ գաղափարից, աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես՝ Իրանի դերակատարության արդյունքում։
«Այն, ինչը որ Ադրբեջանն ու Թուրքիան համարում էին Զանգեզուրի միջանցք, դա ոչ թե ինչ-որ բան կապելու, այլ ինչ-որ բան անջատելու գաղափար էր, Հայաստանը Իրանից անջատելու գաղափար էր։ Կարծում եմ, նրանք նահանջել են այդ պահանջից»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։