Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս ավելի քան 7000 զինծառայող է զոհվել. «Ամերիկայի ձայն»

Մարտ 17,2022 21:12

«Ամերիկայի ձայն».  Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 7000 ռուս զինծառայող է զոհվել, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալները։

Քսան օրերի ընթացքում Ուկրաինայում ռուս սպանված զինվորականների թիվը գերազանցում է Իրաքում և Աֆղանստանում 20 տարիների ընթացքում սպանված ամերիկացի զինվորականների ընդհանուր թվին:

Թերթի տվյալներով՝ տուժել է 14-21 հազար ռուս զինվորական։

Մինչև 150 հազար ռուս զինվորական է ներգրավված Ուկրաինայի տարածքում պատերազմին, նշում է The New York Times-ը։ Թերթի աղբյուրները նշում են, որ ռուսական բանակի կորուստների մասին տվյալները մոտավոր են և հիմնված են բաց աղբյուրների, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալների և արբանյակային պատկերների վրա։

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանը ներխուժման օրից ի վեր կորցրել է մոտ 14 հազար զինվորական։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ուկրաինական կողմից ավելի քան 18000 զոհի մասին։

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունը միայն մեկ անգամ է հայտարարել կորուստների մասին. Մարտի 2-ին գերատեսչությունը հայտնել էր 498 զինծառայողի մահվան մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել իր տվյալները։ Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին էր հայտարարել ուկրաինացի 1300 զինվորականների մահվան մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031