Հայաստանի լավագույն եռացատկորդ Լեւոն Աղասյանը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ միասին Բելգրադում է, որտեղ մարտի 18-ից 20-ը անցկացվելու է մարզադահլիճներում անցկացվող աշխարհի առաջնությունը:
Աղասյանը մեկնարկելու է վաղը եւ եզրափակիչ փուլ անցնելու համար որակավորման փուլում կատարելու է երեք ստուգողական ցատկ: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, նրա մրցակիցները լինելու են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ