Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանում, որը շարունակվելու է մինչեւ մարտի 24-ը:
Հավաքի ավարտին 60 կգ քաշային Մարտին Բադալյանը, 66 կգ քաշայիններ Դավիթ Աբրահամյանը եւ Ստյոպա Ղարիբյանը, 73 կգ քաշայիններ Արտակ Թորոսյանը եւ Անդրեաս Հարությունյանը կմեկնեն Աթենք, որտեղ նախ հանդես կգան մարտի 26-ին մեկնարկող երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, ապա կմասնակցեն մարզական ճամբարի եռօրյա մարզումներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ